ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Վերջին հինգ տարիները հասարակության մեծ մասի համար դարձան արժեքների վերագնահատման տարիներ

Վերջին հինգ տարիները հասարակության մեծ մասի համար դարձան արժեքների վերագնահատման տարիներ
07.05.2023 | 10:35

2018-ը հայ ազգին խաբելու ու մոլորեցնելու տարեթիվն է։ Այն պետք է մտնի հայոց պատմության դասագրքերում ու խորը վերլուծության ենթարկվի, որպեսզի հաջորդ սերունդները այդ սխալը չկրկնեն։

Մեր պատմության դասագրքերը սխալ են կազմված եղել։ Եղել են միայն տարեթվերի ու իրադարձությունների արձանագրումներ։ Չի եղել այդ իրադարձությունների խորը ու համապարփակ վերլուծություն, որն էլ հանգեցրեց 2018-ի դեպքերին։

Այս վերջին հինգ տարիները հասարակության մեծ մասի համար դարձան արժեքների վերագնահատման տարիներ։

Կլինի իշխանափոխություն, կգան նոր ու ազգային ոգի ունեցողներ։ Նրանց առաջնային գործը պետք է լինի կրթական նոր համակարգի ձևավորումը։ Պատմության ու գրականության դասագրքերը պետք է ստանան նոր բովանդակություն։

2018-ը չկրկնելու համար պետք է կրթել իրական քաղաքացու, որը կունենա ազգային իդեալներ, որը կլինի ոչ թե սպառող, այլ ստեղծող ու արարող։

1915-ի եղեռնից հետո, Թուրքիայում, հայերի ու հրեաների կոտորածներ են եղել 1930-1931 թվականներին, 1950-ին հայերին ու հրեաներին սպանդի են ենթարկել Ստամբուլում, բռնագրավել նրանց ունեցվածքները։ Այդ մասին ոչ մի խոսք չեմ հանդիպել մեր պատմության դասագրքերում։ Եթե այդ մասին իմանա հայ հասարակության շատ լայն շերտեր, մի՞թե կլինեն մտածողներ, որ թուրքերի հետ կարելի է խաղաղ ապրել։

Վիժվածքի հեռացումը այլընտրանք չունի։

Ոչ պակաս կարևոր է, թե ովքեր կգան ու ինչ արժեհամակարգ կբերեն։

Ա՛յ, այս հարցից է կախված մեր ազգի ապագան։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ Մանուկյան)

Դիտվել է՝ 4084

Մեկնաբանություններ